Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Վարդան Պետրոսյան փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վ. Պետրոսյանին ապօրինի կալանավորելու, ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կարձագանքի դիմումին, կդիմի ՀՀ իշխանություններին՝ պատասխան տալ, թե ինչով է պայմանավորված Վ. Պետրոսյանին կալանքի տակ պահելն առանց հիմքի:
«Հույս ունենք, որ կարձանագրվի կոնվենցիայի խախտում և վերջակետ կդրվի Վարդան Պետրոսյանի գործին, իշխանությունները, դատական համակարգը ստիպված կլինեն ընդունել, որ ապօրինի են պահում կալանքի տակ: Այս դեպքում ցանկացած դատական ակտ կվերացվի ու արդարությունը կվերականգնվի»,- ասաց փաստաբան Ն. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նախորդ դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Ըստ մեղադրանքի, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի, 870 ՕԼ 64 պ/հ ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նախորդող հրապարակումներ՝
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար