Ադրբեջանցի դիվերսանտները կբողոքարկեն ԼՂՀ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռները
Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական դիվերսիոն խմբի անդամներ` Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը: Այս մասին Արցախպրես-ի հետ զրույցում հայտնել են ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:
«Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում»,-ասել է ամբաստանյալ Ասկերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը:
Ամբաստանյալ Գուլեևի դատապաշտպան Ա.Իսրայելյանը ևս նշել է, որ, հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի: Ա. Իսրայելյանի խոսքով, բողոքարկման դիմումը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված կարգով այն կքննվի ԼՂՀ Վերաքննիչ դատարանի կողմից, և դրա հիմնավորված լինելու մասին որոշում կկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակված դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցի դիվերսանտը հնարավոր է դիմի ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով
Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը
Դիվերսանտների գործով դատական նիստում որպես վկա ցուցմունքներ է տվել Հ. Ինջիղուլյանը
Ադրբեջանցի դիվերսանտները հաստատել են՝ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել
Ադրբեջանցի դիվերսանտը ժխտում է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ
Դիվերսանտների դատ. «Մի հատ էլ տուն սարքենք տանք իրա՞նց» (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտ. Եթե այս անգամ չձերբակալվեի, հետագայում կրկին անցնելու էի սահմանը
Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը