Պաշտպանության նախարար. Մի շարք բացթողումներ են ի հայտ եկել ռազմական ինստիտուտի ղեկավարության կողմից (տեսանյութ)
Այսօր ԱԺ քառօրյա նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցավ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: Հարցուպատասխանի շրջանակներում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ՀՀ պաշտպանության նախարարին հարց ուղղեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի քսանիննին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի վերաբերյալ՝ խնդրելով ներկայացնել մանրամասներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ բացի քրեական գործի հարուցումից, դեպքի առնչությամբ նաև ծառայողական քննություն է իրականացվել:
«Ծառայողական քննության արդյունքում մի շարք բացթողումներ են ի հայտ եկել ռազմական ինստիտուտի ղեկավարության կողմից: Տվյալ դեպքը միջանձնային հարաբերությունների արդյունքում է եղել, կուրսանտները եղել են ոգելից խմիչքների ազդեցության տակ»,- ասաց նախարարը: