ՀՀ Քննչական կոմիտեն Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար համապատասխան հարցումներ է ուղարկել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ տվյալներ վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ինչ վերաբերում է Վ.Պերմյակովի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններին, նրա խոսքով, համապատասխան հարցումներ են ուղարկվել ռուսական պատկան գերատեսչություններին, բժշկական փաստաթղթերն ուղարկելու համար: ՀՀ Քննչական կոմիտեն առայժմ պատասխան չի ստացել:
Նշենք, որ այսօր ռուսական LifeNews կայքը գրել էր, որ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար դեմ, ով զորակոչել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ինչպես նաև` զորամասի հրամանատարի դեմ: Կասկածվում է, որ զինկոմիսարիատի բաժնի ղեկավարը ի սկզբանե ծառայության է թույլ տվել զորակոչիկի, ով հոգեկան շեղումներ ունի, իսկ փաստաթղթերին կցել է դրական բնութագիր: Ըստ աղբյուրի, Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ ավելի քան մեկ ամիս բուժվել է զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում:
Ռուսական Գազետա.ռու կայքն էլ գրել է, որ Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում էր մտավոր հետամնացությամբ (օլիգոֆրենիա ):
«Նախկինում նրա մոտ մտավոր հետամնացությամ է ախտորոշվել: Նրան ընդհանրապես իրավունք չունեին զորակոչել»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Նախորդիվ`
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
«Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին». Գևորգ Կոստանյան
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ