Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել
«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Արտակ Խաչատրյանի առևանգման մասին ոստիկանությունը ստացել է ահազանգ: ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն, դիմակավոր 3 անձ ավտոմատներով, Տոլստոյի փողոցի վրա գտնվող «Ծղոտներ» ռեստորանային համալիրի մոտ հարձակվել են Արտակ Խաչատրյանի վրա, ծեծելով նստեցրել սև գույնի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: