Նորք Մարաշում ողբերգական վրաերթի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 19-ին Արմենակյան փողոցում 4 անձի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել հետիոտներին, որոնց թվում են եղել 29-ամյա Աննա Հարությունյանն ու մանկասայլակի մեջ գտնվող նրա երկու մանկահասակ զույգ տղաները, 82-ամյա Անահիտ Կարապետյանը։ Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Երեխաների մայրը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, իսկ Անահիտ Կարապետյանը՝ վնասվածքաբանական հիվանդանոցում:
Պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվածք է ստացել նաև «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Ժամկոչյանը, ով ևս տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, վարորդը բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից խնդրում են բոլոր քաղաքացիներին, ովքեր ականատես են եղել կատարված վրաերթին, դիմել Երևանի քննչական վարչություն և պատմել իրենց հայտնի հանգամանքների մասին (Հասցե՝ Խանջյան 51)։
Նախորդող հրապարակում`
Վթարի հետևանքով տուժած 8 ամսական երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները