Նուբարաշենում քրեական հեղինակության մասնակցությամբ սպանությունների գործն ուղարկվել է ԱԱԾ վարույթ. Դատախազություն
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում մարտի 4-ին քրեական հեղինակության ու նրա մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քննչական կոմիտեի վարույթից տեղափոխվել է ՀՀ Ազգային անվտանգության վարույթ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Րոպեներ առաջ գլխավոր դատախազը հանձնարարել է հարուցված քրեական գործը փոխանցել Ազգային անվտանգության ծառայության վարույթ», -ասացին լրատվական ծառայությունից:
Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ օպերատիվ-քննչական խումբը ձեռնարկել և իրականացրել է բոլոր անհրաժեշտ առաջնային քննչական գործողությունները՝ կատարված սպանությունը բացահայտելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանց դեպքի վայր հասնելու, փախուստի երթուղին պարզելու ուղղությամբ։
«Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննության։ Մի շարք հանգամանքներ արդեն պարզվել են, որոշները ստուգման փուլում են, սկայն նախաքննության շահերից ելնելով նախաքննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Գործն ուղարկվել է դատախազություն», տեղեկացրեց Տռուզյանը:
Նշենք, որ Նուբարաշեում կատարված սպանության հետևանքով մահացել էին նաև Դրաստամատ Հակոբջանի Թադևոսյանը և Լևոն Միհրանի Ղազարյանը, ով քրեական հեղինակություն է և հայտնի է որպես Երրորդմասցի Լևոնիկ: Սպանված երրորդ անձը Մեսրոպ Ալեքսանդրի Նազարյանցն էր: 3 անձանց սպանության դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով՝ ՀՀ քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին մասի՝ (մեկից ավելի անձանց սպանություն) և 235 հոդվածի՝ (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան