«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին՝ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Մարտի 28-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններում, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երևանի բնակիչ Հ.Միրզոյանին։ Նախնական ախտորոշմամբ՝ քաղաքացուն պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը), կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։
Հ.Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին և նշել, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ տուժողի կողմից լուսանկարում մատնանշված անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։
Նախորդող հրապարակումներ՝
«Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ձվեր նետած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության
Հրաչիկ Միրզոյանը վերակենդանացման բաժանմունքում է
Իրավապահները Փաշինյանին վստահեցրել են, որ Գյումրիի դանակահարությանը իրավական գնահատական կտրվի
««Հիմնադիր խորհրդարանի» դանակահարված անդամին այս պահին վիրահատում են»
Միջադեպեր՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ. «Ոստիկաններ, դուք դեկորացիա չեք այս հրապարակում»
Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան