ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նախօրեին մասնակցել է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Դոնչե Բոշկովսկին (ծրագրերի ղեկավար), ծրագրի խորհրդատուներ Մարտին Սեդդոնը, Քրիստոֆեր Ֆրոսթը, Արդարադատության նախարարության և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին և նշել, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ կկրճատվի կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումն ու կնվազեցվի ազատազրկման կիրառումը՝ որպես պատժատեսակ:
Նրա խոսքով՝ եվրոպական կառույցի գործընկերների հետ ուսումնասիրել են պրոբացիոն ծառայության ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ Հայաստանում առավել արդյունավետ ծառայություն ներդնելու նպատակով:
«Մենք ուզում ենք ձեզ հետ համաձայնեցված իրականացնել ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլև դրանք կյանքի կոչել, ապահովել ոչ թե ձևական, այլ պրակտիկ արդյունքներ»,- դիմելով եվրոպացի գործընկերներին և միջգերատեսչական խմբի անդամներին՝ ասել է Սուրեն Քրմոյանը և կոչ արել ներկաներին այս ոլորտում առկա մտահոգությունների դեպքում հայտնել կարծիքներ, ներկայացնել առաջարկություններ, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկված բարեփոխումն ավարտին հասցնել և ապահովել գործառնական առավելագույն արդյունավետություն:
ԵԽ ծրագրերի ղեկավար Դոնչե Բոշկովսկիի խոսքով՝ ԵԽ-ն աջակցել և շարունակելու է աջակցություն ցուցաբերել այս ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին փոխանցելով եվրոպական լավագույն փորձը:
«Մենք տեսնում ենք, որ այս ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և լիահույս ենք, որ ծառայության ներդրումը բարեհաջող ընթացք կունենա»,-ասել է ԵԽ ներկայացուցիչը:
Հանդիպման ընթացքում Մարտին Սեդդոնն ու Քրիստոֆեր Ֆրոստը ներկայացրել են պրոբացիոն ծառայության ոլորտում առկա լավագույն եվրոպական փորձը, խոսել ոլորտին առնչվող գործառույթային, էլեկտրոնային մոնիթորինգի, անձնակազմի և վերականգնողական ծրագրերի առանձնահատկությունների մասին: Նրանք ներկաների ուշադրությունը հրավիրել են սկզբունքային այն հիմնահարցի վրա, որ պրոբացիոն ծառայության և սոցիալական ծառայության միջև պետք է լինի մեծ համագործակցություն, որպեսզի դատապարտյալներին հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերվի:
Նիստի ավարտին՝ մտքերի փոխանակումից և հարցուպատասխանից հետո, քննարկվել են հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Նախորդող հրապարակումներ՝
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում