Իրավունք 15:11 30/04/2015

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը» կառավարության անդամների կողմից հավանության է արժանացել:

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության և Կառավարության 2014թ. մայիսի 19-ի թիվ 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի պահանջներից:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է ստեղծել արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայություն:

Պրոբացիան ենթադրում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարում հասարակությունում։ Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն»:

Պրոբացիայի ծառայության ստեղծման հիմնական նպատակներից է կրկնահանցագործության կրճատումը և հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցագործություն կատարած անձի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով նրանց վերահսկելու (ներառյալ՝ հարկ եղած դեպքում հսկելու, վերասոցիալականացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու միջոցով), ուղղորդելու ու աջակցելու և նրանց բարեհաջող սոցիալական ներգրավումը խթանելու նպատակով:
Պրոբացիայի ծառայության հիմնական խնդիրներն են.

ա. կատարել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցները ու պատիժները,
բ. նպաստել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը,
գ. նպաստել առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը խափանման միջոցի ընտրության և պատժի նշանակման գործընթացներում,
դ. նպաստել առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ներկայացման գործընթացներում,
ե. նպաստել հանցանք կատարած անձի ուղղմանը հասարակությունում,
զ. նպաստել սոցիալական արդարության վերականգնմանը,
է. հանցանք կատարած անձի վերասոցիալականացումը,
ը. հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցանք կատարած անձի կողմից նոր հանցագործությունների կատարման հավանականությունը նվազեցնելու միջոցով:

Չնայած լիազորությունների այդ տարբեր շրջանակներին, ներկայումս աշխարհի գրեթե բոլոր երկրներում պրոբացիայի ծառայության գործառույթներն իրականացվում են հետևյալ չորս փուլերով.
ա. մինչդատական,
բ. դատական,
գ. պենիտենցիար,
դ. հետպենիտենցիար:

Հայեցակարգով նախատեսված է, որ սկզբնական փուլում պրոբացիայի ծառայությունը կիրականացնի հետևյալ գործառույթները՝
ա) մինչդատական փուլում դատարանի կողմից նշանակված խափանման միջոցների իրականացում / նոր Քր. Դատ. Օրենսգրքի ընդունման դեպքում/,
բ) դատական փուլում կիրականացնի մեդիացիա /նոր Քր. Դատ. Օրենսգրքի ընդունման դեպքում/,
գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատժների՝ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և հանրային աշխատանքների կատարում,
դ) պենիտենցիար և հետպենիտենցիար փուլերում՝ դատարանի կողմից պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն՝ համապատասխան վերաինտեգրման ծրագրերի իրականացմամբ, ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վարքագծի և ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վարքագծի և դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ բացառապես վերահսկողության իրականացում, և սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, ինչպես նաև դաստիարակչական բնույթի և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող իրավական և դատական բարեփոխումների շրջանակներում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը ևս հանգեցնում է պրոբացիայի ծառայության ստեղծման անհրաժեշտության: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախանշված մի շարք փոփոխությունների արդյունավետ իրականացումը մեծապես պայմանավորված է այս ծառայության ստեղծմամբ (մասնավորապես՝ նոր այլընտրանքային խափանման միջոցների ներմուծումը): Միևնույն ժամանակ ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգի նախագիծը նախատեսում է ընդլայնել այլընտրանքային պատիժների շրջանակը (տնային կալանք, հանրային իրավունքների սահմանափակում և այլն), որոնց կիրառումը ևս կարող է պրոբացիոն ծառայության գործառույթ հանդիսանալ:

Պրոբացիայի ծառայության ստեղծումը պետության և հասարակության համար շահավետ են նաև ֆինանսական տեսանկյունից:
Ներկայում ազատությունից զրկված անձանցից ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած կամ դրա կատարման մեջ մեղադրվող` թվով մոտ 879 անձանց գրեթե երկու երրորդը` 586-ը, պոտենցիալ հնարավորություն ունեն լինելու պրոբացիայի ծառայության շահառու: Իսկ այս թվին եթե ավելացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձանց հնարավոր «հոսքը» դեպի պրոբացիայի ծառայություն, ապա կարելի է նշել, որ այդ անձանց ընդհանուր թվաքանակը էականորեն կավելանա՝ մոտավորապես կկազմի 1200 - 1300 անձ:

Այս պարագայում, եթե համեմատենք մեկ անձի քրեակատարողական հիմնարկում պահվելու` օրինակ, 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսը (ընդհանուր՝ տարեկան՝ 1 786 100 դր. կամ օրական՝ 4893 դր.) պրոբացիայի ծառայության «վերահսկողության» ներքո գտնվող անձի վրա կատարվելիք ծախսի (տարեկան՝ 122 300 կամ օրական՝ 335 դր.,) հետ, ապա տարբերությունը կկազմի տարեկան` 1300 * (1 786 100 – 122 300) = մոտ 2 162 940 000 դրամ (իսկ քրեակատարողական հիմնարկում պահվող մեկ անձի միայն սննդի, հագուստի և կենցաղի կազմակերպման համար կատարվելիք ոչ ընդհանուր ծախսը` տարեկան 307.3 հազ. կամ օրական մոտ 842 դրամի դեպքում` 1300 * (307 300 – 122 300) = մոտ 240 500 000 հազ. դրամ):

Հայեցակարգը բազմաթիվ անգամ քննարկվել էր շահագրգիռ պետական մարմինների հետ, ներկայացված առաջարկությունների գերակշիռ մասն ընդունվել էր:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}