Իրավունք 14:23 13/05/2015

Գոհար Ենոքյանը բաց նամակով դիմել է հասարակությանը

«Գարուն» ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը բաց նամակով դիմել է հասարակությանը, որով ներկայացնում է այն ամբողջ պատմությունը, որի պատճառով հայտնվել էր Էրեբունի համայնքի ոստիկանության ձերբակալված անձանց ժամանակավոր պահման մեկուսարանում, փոխանցում է 168.am-ը և ներկայացնում Ենոքյանի բաց նամակը:

«Հարգելի հայրենակիցներ

Ինչպես արդեն գիտեք, 2015թ. մայիսի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից ապօրինաբար ձերբակալվել եմ, իբր թե Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստությանը մասնակցություն ունենալու կասկածանքով:

2015թ. մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Ա. Հակոբյանի որոշմամբ ես ներգրավվել եմ որպես մեղադրյալ, և ինձ ապօրինաբար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով:

Նույն դատախազի մեկ այլ որոշմամբ՝ իմ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մեկուսարանից դուրս գալուց հետո զբաղվել եմ իմ առողջական խնդիրներով և, քանի որ առջևում տոն և ոչ աշխատանքային օրեր էին, ես զերծ եմ մնացել լրատվամիջոցների հետ շփումից: Քանի որ տարբեր լրատվական միջոցներով սկսեցին խեղաթյուրված հանգամանքներ ներկայացնել հանրությանը և իմ տարիների վաստակն ու անունը փորձել սևացնել` հանուն իրենց անազնիվ ու նենգ նպատակների, ուստի որոշեցի հանդես գալ հայտարարությամբ և ներկայացնել կատարված իրողությունները, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչ է կատարվել, ու ինչու են ինձ փորձում ներքաշել այս հորինված պատմության մեջ: Եթե հակիրճ լինեմ, ապա նրանց միակ նպատակն ինձ պատկանող «Գարուն» կարի ֆաբրիկան հափշտակելն է:

Իսկ հիմա՝ առավել մանրամասն.

2011թ. նոյեմբերի 21-ին մի առիթով Արայիկ Ենոքյանը և նրա խնամին` Խաժակ Բադալյանը, եկան իմ աշխատասենյակ, որի ժամանակ պարզվեց, որ միմյանց հետ նրանք ունեն ֆինանսական խնդիրներ, և Խաժակն ասաց, որ երկու տարվա ընթացքում ութ միլիոն երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար է տվել Արայիկին` փոխանակման կետում շրջանառության մեջ դնելու և շահույթ ստանալու համար: Սակայն որևէ թուղթ և ձևակերպում չունեմ: Ինչպես հասկացա իրենց ասելուց, այդ գործունեությունը սկսել էին 2009-2010 թվականներից: Ես շատ զարմացա ու բարկացա, թե այդ ինչ թվերի մեջ են մտել, և որտե՞ղ է այդ գումարը: Արայիկը պատասխանեց, որ մեծ մասը հետ է վերադարձրել, ու մնացել է որոշակի գումար, որը իրենք կհաշվարկեն: Ես նրանց ասեցի, որ՝ դուք ձեր խնդիրներն ինչպես ուզում եք՝ լուծեք, ինչո՞ւ եք այս հարցն իմ մոտ բարձրացնում:

Այդ լսելով՝ երկուսով հեռացան իմ մոտից: Հետագա օրերին, երբ Խաժակն Արայիկի հետ եկել էր ֆաբրիկա, ես բարկացա Խաժակի վրա և հարցրեցի, թե ինչո՞ւ է նման անմիտ քայլ արել ու նման գումարների գործարք անելիս՝ ինչո՞ւ մեկ անգամ Արայիկի հորը, ինձ կամ եղբայրներին տեղյակ չի պահել, իսկ նա պատասխանեց, որ Արայիկը թույլ չի տվել, որ մարդ իմանա: Հետագայում իրենցից իմացա, որ ինչ-որ այլ անձի պատկանող ռեստորան թե ինչ-որ այլ շինություն կա վաճառքի, Արայիկը գնորդ է գտնելու, այն վաճառեն և դրա վաճառքից ավելի ստացված գումարով վերադարձնելու է Խաժակի մնացած գումարը:

Որոշ ժամանակ անց ասեցին, որ չի ստացվում այդ գործը, և իմանալով, որ ես մոտ մի տարի է՝ ինչ ցանկանում եմ վաճառել իմ կարի ֆաբրիկան, Խաժակը և Արայիկն ինձ առաջարկեցին՝ իրենք զբաղվեն և Խաժակի ծանոթ բանկով այն վաճառեն ու իմ պահանջած գումարից ավելի ստացված գումարով լուծեին իրենց խնդիրները: 2012թ. հունվարի վերջին Խաժակը եկավ ինձ մոտ և ասեց, որ իր ծանոթ բանկը համաձայն է հիպոթեքային վարկավորմամբ գումար տալ և բանկի միջոցով իրականացնել ֆաբրիկայի վաճառքը, սակայն բանկից պահանջում են, որ ֆաբրիկան դարձնեմ իր անունով, նոր միայն իրականացնեն այդ գործարքը:

Ես չհամաձայնվեցի և ասեցի, որ կհամաձայնվեմ միայն եռակողմ գործարքի, և, քանի դեռ իմ գումարը չեն փոխանցել իմ հաշվեհամարին, ես որևէ մեկին չեմ վստահի՝ առանց գումար վճարելու, որից Խաժակը նեղացավ ու ասեց, որ փաստորեն իրեն չեմ վստահում, որին ես պատասխանեցի, որ՝ իհա՛րկե չեմ վստահում, ու հարցրեցի իրեն, թե ինքը որ Արայիկին վստահել է՝ ի՞նչ վիճակի է հասել, ես ինչո՞ւ պետք է իրեն վստահեմ:

Դրանից հետո նա նեղացած հեռացավ, ու այլևս մենք չենք հանդիպել: Հետագայում Խաժակն Արայիկի դեմ բողոք էր ներկայացրել Ոստիկանություն` գումարների հետ կապված, և այդ բողոքի հիման վրա 2012թ. մարտի 14-ին Արայիկին ձերբակալեցին, կալանավորեցին ու դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման՝ խարդախություն կատարելու համար: 2013թ. աշնանն ընդունված համաներման ակտը կիրառվել էր Արայիկի նկատմամբ, ու նա ազատ էր արձակվել:

Եվ հանկարծ 2014թ. հունիսի 10-ին տեղեկացա, որ Արայիկին կրկին ձերբակալել են՝ արդեն Կարո Կարապետյանի բողոքով, իբր թե 2012թ. իր ընկեր Խաժակը Կ. Կարապետյանին պատմել է, թե ես և Արայիկն իրեն առաջարկել ենք, որ ինքը տասը օրով մեկնի Հայաստանից, Արայիկը նրան կվերացնի:

Այսինքն՝ ավելի անհեթեթ սուտ և անտրամաբանական սցենար դժվար էր հորինել: Իսկ հորինելը և ինձ այս պատմության մեջ ներքաշելը պատահական չէր: Քանի որ Արայիկի հետ Խաժակի գումարային խնդիրները մնում էին կիսատ, իսկ Արայիկը, փաստորեն, ո՛չ գումար ուներ, և ո՛չ էլ գույք, նրանց հավանաբար խորհուրդ էին տվել մի պատմություն հորինել, որի մեջ ներքաշեն ինձ և շանտաժի միջոցով՝ ինձանից հափշտակել իմ ֆաբրիկան: Ափսոսում եմ, որ նման սցենարի խորհրդատուները, որոնք նաև հովանավորում են այս ապօրինությունները (ենթադրում եմ` ոչ անշահախնդիր), չէին հաշվարկել, որ 2012թ. Խաժակ Բադալյանի բողոքով քրեական գործ է քննվել, որի շրջանակում հարցաքննվել է թե՛ Խաժակ Բադալյանը, թե՛ նրա որդին:

Այսինքն, եթե իրականում 2012թ. նման փաստ լիներ, նման խոսակցություն եղած լիներ, ապա անկասկած նրանք այդ մասին կհայտնեին: Բացի այդ, մինչև 2012թ. մայիս ամիսը Կարո Կարապետյանի հետ աշխատել ենք Ազգային ժողովում, և, եթե նման խոսակցություն երբևէ եղած լիներ, ապա Կ. Կարապետյանն այն մարդը չէր, որ լռեր ու ինձ չասեր:

Այսինքն՝ իրականության մեջ ոչ միայն Կարո Կարապետյանի, այլև Խաժակ Բադալյանի հետ կապված՝ ես որևէ գումարային խնդիր չեմ ունեցել, նրանցից գումար չեմ վերցրել, և այսպիսի անտրամաբանական ու անհեթեթ մեղադրանքների հիմք հանդիսացող որևէ հանգամանք գոյություն չունի և, մեծ ցանկության դեպքում էլ, չէր կարող գոյություն ունենալ, քանի որ իրականության մեջ նման հանդիպում, նման խոսակցություն տեղի չի ունեցել: Եվ վերջապես, որքանով ես եմ հասկացել, ինձ մեղադրում են ինչ-որ գոյություն չունեցող խոսակցությանը մասնակից լինելու հիմքով:

Եվ մեծ երևակայության դեպքում անգամ, եթե նույնիսկ իրենց նշած հանգամանքներն իրական լինեին, և անգամ նման երևակայական խոսակցության մասնակցած լինեի, ապա ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության փորձառու իրավաբանները չէին կարող չհասկանալ, որ դա զրպարտություն է ու ֆինանսապես տուժված մարդու վարքագիծ, ու դա արվում է իրենց գույքային խնդիրներն իմ հաշվին լուծելու համար, և այդ տեղի չունեցած խոսակցությունը, եթե անգամ մեծ երևակայության դեպքում իրական լիներ, ապա դա իրենից որևէ հանցանք չէր ենթադրի: Այսինքն՝ ի սկզբանե հորինված սցենարը ձախողված էր ու անհեթեթ:

Սակայն փաստացի կան ապօրինության հովանավորներ, որոնք էլ առաջ են տանում հորինված վարկածը, հավանաբար, իմ ֆաբրիկայից մասնաբաժին ստանալու ակնկալիքով, կամ էլ ավելի առարկայական շահագրգռվածությամբ: Ինչ վերաբերում է ինձ առաջադրված մեղադրանքին, ապա դա գնահատում եմ անհեթեթություն, անգրագիտություն և մեծագույն ապօրինություն իմ հանդեպ, քանի որ իրականության մեջ նման հանդիպում, նման խոսակցություն և, առհասարակ, նման միտք անգամ չի եղել:

Համոզված եմ, որ դրանում հաստատապես վստահ է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, սակայն քանի որ ինձանից գույք հափշտակելու խնդիր է դրված, հավանաբար՝ դրա մի մասն էլ խոստացվել է ապօրինությունների դիմաց կամ էլ այլ տարբերակով, որն էլ դրդում է Դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թույլ տալ նախադեպը չունեցող խայտառակ ապօրինություններ և ինձ ձերբակալելով՝ փորձ անել իմ վրա ճնշում գործադրել և իմ գույքը հափշտակել ու բաժանել: Այսինքն՝ սրանից ևս հետևում է, որ այս պատմությունը հատուկ հորինվել է ինձ արհեստականորեն ներքաշելու և շանտաժի միջոցով ինձանից հափշտակություն կատարելու նպատակով:

Նման բան լինել չի կարող:

Ես ոչ թե ողորմություն եմ խնդրում, որ ինձ բաց թողնեն կամ մեղմ վերաբերվեն, այլ արդարություն եմ աղերսում: Քանի որ ամենատարրական արդարության և օրինականության պարագայում՝ ես բացարձակապես որևէ խնդիր չունեմ օրենքի հետ, ես որևէ առնչություն չունեմ նրանց ֆինանսական հարցերին:

Բացի այդ, ես հանցագործության մասին հրապարակային հաղորդում եմ տալիս Ազգային անվտանգության ծառայությանը, մասնավորապես՝ ինձ ապօրինի ձերբակալելու և ապօրինի մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ իմ դեմ սուտ մատնություն կատարելու համար, և խնդրում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցի և առանձին վարույթով քննի ու պարզի, թե ինչ հիմքով, ում քմահաճույքով ու պատվերով են իրականացվել նման ապօրինությունները, և ինձ ապօրինի ազատությունից զրկած քննիչին, ապօրինի մեղադրանք առաջադրած դատախազին, ինչպես նաև՝ իմ դեմ սուտ մատնություն կատարող և սուտ ցուցմունք տվող անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

Իսկ ինչ վերաբերում է Կարո Կարապետյանի կողմից իմ հասցեին վարկաբեկիչ նյութերին, ապա ես ապշած եմ դրանից, քանի որ մենք միասին 5 տարի աշխատել ենք Ազգային ժողովում և որևէ անգամ, որևէ խնդիր չենք ունեցել իրար հետ: Առավել ևս՝ ես որևէ ֆինանսական կամ այլ տեսակի խնդիր չեմ ունեցել որևէ անձի հետ:

Սակայն, եթե նա իրեն թույլ է տալիս տղամարդուն ոչ վայել պահվածք դրսևորել, այդ աստիճան ստորանալ և ակնհայտ ու բացահայտ զրպարտություն կատարել, ես նրան ասելիք չունեմ, Աստված թող ամեն մարդու դատի իր արածների համար:
Հասարակությունը շատ լավ գիտի ինձ էլ, Կարո Կարապետյանին էլ, և համոզված եմ, որ հասարակությունը կգնահատի, թե մեզանից ով կարող է մարդասպան լինել:

Ամփոփելով խոսքս՝ ես դիմում եմ նաև Հանրապետության Նախագահին, որ եվրոպական արժեքներ որդեգրող երկրին անհարիր գործելաոճ չթույլատրվի պետական իրավասու կառույցներին, և թույլ չտրվի Հայաստանում նման ապօրինություններ կատարվեն և մեկ անձի պատվերով ու քմահաճույքով իմ երկար տարիների վաստակն ու անունը սևացնել:

Մեծ հույսով ու հավատով սպասում եմ, որ արդարությունը կհաղթանակի:

Հարգանքներով` Գոհար Ենոքյան»:

Նախորդող հրապարակում`
Գոհար Ենոքյանի հետ քննչական գործողություն իրականացնելու մասին ծանուցում պաշտպանական կողմը չի ստացել. Փաստաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}