Չի բացառվում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հանցագործությունը ձևական եղած լինի. Փաստաբան
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել փորձաքննություն, իսկ մոդելավորման օգնությամբ հնարավոր է պարզել` որտեղից են շարժվել փամփուշտները, ինչպես են մուտք գործել, ինչո՞ւ մեքենայի մեջ նստած անձինք վնասվածքներ չեն ստացել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, մեքենայի մեջ եղած անձանց, այդ թվում Սուրիկ Խաչատրյանի հարցաքննությունից հետո կարելի է պարզել, թե մեքենան կրակոցներն ստանալու պահին եղել է շարժման մեջ, թե ոչ:
Նշենք, որ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն, Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթն արձակվել է Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել են Սուրիկ Խաչատրյանը և ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը:
«Որպեսզի պարզվի` տեղի է ունեցել հանցագործության ձևականացո՞ւմ, թե հանցագործություն, անհրաժեշտ է կատարել փորձաքննություն, օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիայի տված հնարավորությունները, կատարել մոդելավորում: Կրակոցների մուտքի-ելքի ուղղությամբ կարելի է որոշել` մեքենան շարժման մեջ է եղել, թե կանգնած վիճակում: Պետք է պարզել, թե կոնկրետ որ դիրքից են կրակոցները կատարվել: Պետք է պարզել, թե ինչ դիրքով են գտնվել անձինք, որ իրենց որևէ փամփուշտ կամ գնդակ չի դիպել: Իսկ ավելի պատկերավոր լինելու համար կատարվածը կարելի է մոդելավորել, ցույց տալ` որտեղից է մուտք գործում փամփուշտը և ցույց տալ թե մեքենայի մեջ մարդը ինչպիսի նստած դիրք է ունեցել, որ փամփուշտները չի կպել իրեն»,-բացատրեց Բաղդասարյանը:
Ըստ որոշ տեղեկությունների, մեքենայի վրա մինչև 25 հրազենային կրակոց է եղել: Փաստաբանն ասաց, որ սպանության փորձի մեխանիզմը վերականգնելով հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում պարզել հանցագործությունը ձևական է եղել, թե իսկապես կատարվել է սպանության փորձ:
«Շատ է հավանականությունը հացագործության ձևականացման, դա չի բացառվում: Բայց նաև չի կարելի բացառել, որ իրականում սպանության փորձ է կատարվել: Այդ հարցի պատասխանը կարելի է տալ մեկ շաբաթ հետո», -հավելեց նա:
Նախորդող հրապարակումներ`
Կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. նա մեջն է եղել
Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները