Բուդաղյանների քրեական գործից նյութեր չեն անհետացե՞լ. Քննիչները գերհոգնած են եղել
Բուդաղյանների քրեական գործից նյութեր են անհետացել, իսկ նախաքննական մարմինն էլ պատասխանելով հարցերին, թե ինչո՞ւ քրեական գործում այս նյութը չկա, ամեն անգամ պատճառաբանում են՝ «հոգնած ենք եղել, ծանրաբեռնված, վրիպել ենք»: Լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
«Հարցնում ենք՝ ինչո՞ւ չկա քննչական գործողության տեսագրությունը, չէ որ արձանագրության մեջ նշված է, որ քննչական գործողությունը տեսագրվել է, քննիչն ասում է՝ շփոթմամբ է գրել, որ տեսագրվել է, իրականում չի տեսագրվել: Հարցնում ենք՝ ինչո՞ւ է գրված հեռախոսային վերծանումներից 26 թերթ է կցվում գործին, իսկ գործի մեջ կա 16 թերթ, մյուս քննիչն ասում է՝ ես ծանրաբեռնված էի, ուշադրությունս թուլացել էր, շփոթմամբ 16-ի տեղը 26 եմ գրել, մի ուրիշ անգամ՝ հարցնում ենք՝ ինչո՞ւ է գրված 24 թերթ, քրեական գործում հիմա 22 թերթ, է ասում է՝ գերհոգնած եմ եղել, սխալվել եմ»,- նշեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, Հայկ Ալումյանն ասաց, որ որևէ բան չի կարող ասել, քանի դեռ որևէ բան չի հաստատվել, բայց նաև ընդգծեց. «Բոլոր նրանք, ովքեր ժամանակին Բուդաղյանի գործով բոլոր օրենքները ոտնահարելով, տրորելով աջակցեցին Տիգրան Խաչատրյանին, որ խուսափի քրեական պատասխանատվությունից, հենց իրենք են պատասանատու լիենելու Տիգրան Խաչատրյանի բոլոր հետագա գործողությունների համար»:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
Բուդաղյանների փաստաբան. ԱԱԾ-ն որոշ խոսակցությունների ձայնագրություններ կատարել է, որոնք չի ներկայացրել
«Սուրիկ Խաչատրյանի կնոջ խուսափողական պատասխաններն ավելի ակնհայտ են դարձրել, որ մենք ճիշտ ենք եղել». փաստաբան
«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան