Վենետիկի հանձնաժողովը տպավորված է եղել Հայաստանի ՍԴ բարեփոխումների նախագծով
Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) անդամները հիմնականում տպավորված են եղել Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների նախագծով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Սակայն, նրա խոսքով, ՎՀ անդամները ունեցել են որոշակի նկատառումներ նախագծի առաջին երեք գլուխների վերաբերյալ: Օրինակ, Հարությունյանի ներկայացմամբ, ՎՀ փորձագետները վերապահումներ են հայտնել ռազմական և արտակարգ դրության ժամանակ իրավունքների հնարավոր սահմանափակումների մասին:
«Մենք ավելի քիչ իրավունքներ էինք ներառել սահմանափակման դաշտ, իսկ իրենք առաջարկում էին ավելացնել այդ իրավունքների շարքը», -նկատեց Հարությունյանը:
ՎՀ փորձագետների կողմից նախագիծը առաջին երեք գլուխներով առաջին ընթերցմամբ ընդունվել է, և Հարությունյանի տեղեկացմամբ, այն հանրությանը կներկայացվի այս ամսվա վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան