Հարուցվել է քրեական գործ՝ վերելակում երեխայի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով, մահացել էր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, 5/9 առանձնատներից մեկում վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում երեխայի ստորին ծնոտը մնացել էր երրորդ և չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Խանգելդյան. Վերելակի հետ կապված դժբախտ դեպքը տեղի է ունեցել սեփական տանը
Եվս մի վտանգավոր «տրանսպորտ»՝ վերելակ
Վերելակի դռների արանքում մնացած երեխան մահացել է
Երևանում երեխայի գլուխը մնացել է վերելակի դռների արանքում
Վերելակն ընկել է. 35-ամյա քաղաքացին խցիկում հայտնաբերվել է մահացած
Փրկարարները վերելակի արգելափակումից դուրս են բերել երեխաների
Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է
Արեյան. Վերելակային տնտեսության բարելավման համար լուրջ քննարկումներ են ընթանում
Վերելակները` ադրենալի՞ն, թե՞ անպատասխանատվություն
Քաղաքապետարանի մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին