Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ (տեսանյութ)
«Պրոբացիայի ծառայության հիմնական առանցքը կանոնավոր խորհրդատվական բնույթի հանդիպումներ կազմակերպելն է պրոբացիայի ծառայողների և իրավախախտների միջև: Դժվարին աշխատանք է, տոկոնություն է պահանջում: Ծառայողը պետք է իրավախախտին օգնի հասկանալ, թե ինչ խնդիրներ կան նրա մոտ, որոնք հանգեցնում են իրավախախտման, փորձել գտնել լուծումներ ու այդկերպ բարելավելը կյանքը»,-ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում պրոբացիայի ծառայության վերաբերյալ ուսանողների համար անցկացվող սեմինարում ասաց միջազգային փորձագետ Մարտին Սեդոնը՝ Մեծ Բրիտանիայից:
Ըստ նրա, միջին ծանրության հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ հիմնականում կիրառվում են այլընտրանքային պատժատեսակներ, ոչ թե ազատազրկում. «Երբ գործը հասնում է դատարան, դատարանը բարդ խնդրի առաջ է կանգնում՝ ինչ պատիժ ընտրել միջին ծանրության իրավախախտների դեպքում՝ ուղարկել մեկուսարան, թե ոչ: Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ: Պրոբացիայի ծառայության նպատակն է փորձել այնպես անել, որ մարդը, եթե հնարավոր է, չհայտնվի քրեակատարողական հիմնարկում»:
Մ.Սեդոնը մանրամասն ներկայացրեց, թե իր երկրում պրոբացիայի ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ ինչ միջոցներ են կիրառվում:
Մ. Սեդոնի խոսքով, էլեկտրոնային դիտարկումը վերահսկողության հիմնական մեթոդն է, ներդրվել է դեռևս 30 տարի առաջ, արդյունավետ մեխանիմզ է: Այս դեպքում իրավախախտի ոտքին շղթա է ամրացվում, իսկ տանը դրված է լինում փոքրիկ հաղորդակ: Տանից շատ հեռանալու դեպքում ահազանգ է գրանցվում կենտրոնական շտաբ:
Նա նաև նշեց, որ վերջին շրջանում վերահսկողության մի քանի ձևեր նույնպես ներդրվել են: Ըստ մասնագետի, թմրամիջոցներ օգտագործողների դեպքում խնդիրը բարդանում է. «Նրանց դեպքում պրոբացիա կիրառվում է այն ժամանակ, երբ իրավախախտը համաձայնվում է ամեն շաբաթ անալիզ հանձնել»:
Մ. Սեդոնի խոսքով, դատարանն իր որոշումը կայացնում է պրոբացիայի ծառայության կողմից տրված զեկույցի հիման վրա: Այս դեպքում, ըստ նրա, կարևոր է պրոբացիայի ծառայության աշխատակցի դատողությունը. «Կարևոր է, թե ինչ է գրում այդ զեկույցում: Դատավորը չի կարող մարդուն բանտ ուղարկել՝ առանց պրոբացիայի ծառայության զեկույցի»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ կարող են լինել պրոբացիայի ծառայության աշխատակիցները, միջազգային փորձագետն ասաց, որ կարևորը ոչ թե մասնագիտությունն է, այլ մարդու հետ շփվելու փորձ ունենալը. «Պարտադիր չէ համալսարանական կրթությունը, նախքան ծառայությունում աշխատելը, պետք է մեկ տարվա դասընթաց անցնի»:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան