Ոստիկանության բաժիններ են տարվել շուրջ 200 քաղաքացիներ, այդ թվում` լրագրողներ. Հայտարարություն
Այսօր վաղ լուսադեմին, ժամը 5:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ են կիրառել խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես, հավաքի մասնակիցների դեմ կիրառվել է ջրցան մեքենա և մահակներ, նշվում է «Իրազեկ Քաղաքացների Միավորում» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, հավաքը ցրելուց հետո ոստիկանները, ովքեր, հիմնականում, քաղաքացական հագուստով են եղել, հետապնդել են ցուցարարներին և ոստիկանության տարածքային բաժիններ տարել բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել փախչել:
««Իրազեկ Քաղաքացիների Միավորման» տեղեկություններով բաժիններ են տարվել ավելի քան 200 քաղաքացիներ, ինչի արդյունքում լցված են Երևան քաղաքի ոստիկանության բոլոր ստորաբաժանումները և քաղաքացիների մի մասը տեղափոխված է ոստիկանության Աբովյանի և Աշտարակի բաժիններ:
Բաժին տարվածների թվում են նաև ՀԵՏՔ-ի, Գալա Հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները: Առկա է մի քանի տասնյակ ահազանգ այն մասին, որ ոստիկանության բաժին տեղափոխելու ճանապարհին քաղաքացիների (այդ թվում՝ որոշ լրագրողների) նկատմամբ բռնություններ է կիրառվել:
Ստացվում են ահազանգեր այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները գործողության ժամանակ միտումնավոր ոչնչացնում էին լրագրողների տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը ու դրանց հիշողության չիպերը:
Բազմաթիվ քաղաքացիներ էական վնասվածքներ են ստացել, ոմանք այս պահին գտնվում են հիվանդանոցներում»,-նշված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Բաղրամյանում գործի է դրվել ջրցան մեքենան
Ոստիկանություն. Բանակցություններն արդյունքի չեն հանգեցրել, կիրառվել է ուժ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան