Հովհաննես Իշխանյանին ապօրինի տարել են նարկոդիսպանսեր. Փաստաբան
«Լրագրող, գրող Հովհաննես Իշխանյանին այսօր առավոտյան տարել են Ավանում գտնվող նարկոլոգիական դիսպանսեր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Նա պատմեց, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում, որպես Հովհաննես Իշխանյանի ներկայացուցիչ, առավոտյան փորձել է հասկանալ՝ ինչու է իր վստահորդը տեղափոխվել ոստիկանություն, սակայն ոչ մեկ նրան տեղեկություն չի տրամադրել: Ավելին, հակառակ Իշխանյանի կամքի, ենթարկել են փորձաքննության:
«Ինձ թույլ չտվեցին ներս մտնել և գաղտնի հետնամուտքով նրան տեղափոխել են Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, ենթարկել փորձաքննության: Հայտնի չէ՝ ինչ գործի շրջանակներում: Իմ վստահորդն ինը ժամ անցկացրել է անազատության մեջ», -հայտնեց Ռևազյանը:
Նա ասաց, որ դիմել է Փաստաբանների պալատին՝ ոստիկանության բաժանմունքում իր փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու համար:
Հարակից հրապարակում՝
Լրագրողներին բռնության ենթարկել են Երևանի ոստիկանապետի աչքի առաջ. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի