Հարուցված է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով. Նիկոլ Փաշինյան
Բերման ենթարկվածներ կան Երևանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում, իր Facebook-յան էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հավելում. «Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գևորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լևոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գևորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ: Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետեւ իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:
Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով և բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով: Ասացին նաև, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի: Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»:
Քննչական կոմիտեից առայժմ պաշտոնական տեղեկություն չեն տրամադրում` հարուցվել է, քերական գործ, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին