Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել
Այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած լրագրողների հետ առնչվող գոծողությունների կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել: Այդ մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողներին տեղեկացրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այլ մանրամասներ պաշտոնյան չփոխանցեց, ասաց, որ կարող են այդ մասին տեսանյութերը փոխանցել ոստիկանությանը:
Նշենք, որ հունիսի 22-ին ժամը 19:00-ին լրացավ էլէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
Ոստիկանները, որոնք մինչ այդ հայտարարում էին, թե անօրինական է հավաքը, փակել էին փողոցը, իսկ ցուցարարներն էլ ոստիկանական պատի դեմ ոչինչ չկարողացան անել և որոշեցին նստել փողոցի մեջտեղը: Լուսադեմին, սակայն, ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց և ուժ կիրառեց փողոցում նստած երիտասարդների նկատմամբ և ըստ տարբեր տեղեկությունների, շուրջ 200 մարդ, այդ թվում` լրագրողներ, տեղափոխվել են ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի