ԱԱԾ-ն ոչ հաստատում և ոչ էլ հերքում է Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով ձերբակալության մասին լուրը
Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալությունների մասին տեղեկությունը:
«Նախաքննություն է ընթանում, և նախաքննության շահերից ելնելով, մենք ոչ մի տեղեկություն չենք հաղորդում», -Panorama.am-ին ասացին ԱԱԾ լրատվական կենտրոնից:
Նշենք, որ «Փաստինֆո»-ն, վկայակոչելով սեփական աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, թե բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը և հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձի ֆոտոռոբոտը և ըստ այդմ` որոնվում է մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ:
Հարակից հրապարակում`
Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը