Բաղրամյան պողոտան դարձավ երթևեկելի (Տեսանյութ, լուսանկարներ)
Բաղրամյան պողոտան երթևեկության համար ազատելու ոստիկանության կոչերին ի պատասխան հավաքի մասնակիցները նստեցին փողոցի մեջտեղում: Ոստիկանների հորդորներն անպատասխան մնացին և առաջին շարքերում նստած երիտասարդներին ոստիկանները տեղափոխեցին ոստիկանական մեքենա:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանության բերման ենթարկվածների նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվելու, նրանց բաց են թողելու:
Ոստիկանության պաշտոնյան ասաց, որ նրանք իրենց շատ լավ են պահել՝ որպես Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ. «Մեր եղբայրները, մեր քույրերը ազատ են արձակվելու»:
Այս պահին պողոտան ազատ է, արդեն մեքենաներ են երթևեկում:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյանից ոստիկանությունը հեռացրեց աղբամանները
Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկում է միասին բացել Բաղրամյան պողոտան
Ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի խաթարված երթևեկությունը. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան