Ստերլիգովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում (Տեսանյութ)
Շուշիում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովի հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե նա փախել է Ռուսաստանից, քանի որ իրեն այնտեղ 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Վերջինիս խոսքերով` լուրերը, թե ինքն ազգայնական է, «Բոռն» խմբավորման ղեկավարը, որի անդամները մարզվում էին իրեն պատկանող հողերում, նույնպես բացարձակ սուտ են:
Գերման Ստերլիգովը շեշտել է, այս լուրերը դեռևս 5 տարի առաջ տարածել են որոշ ԶԼՄ-ներ` հիմնվելով ցմահ դատապարտված երկու անձանց խոսքերի վրա: Վերջինիս խոսքերով` «Բոռն» (Ռուս ազգայնակաների մարտական կազմակերպւթյուն) խմբավորմանը իր առնչության վերաբերյալ գործը կեղծվել է:
Ըստ գործարարի, այս մասին նշում են իր փաստաբաները`Հայրապետովը և Ամարաշևը:
Գործարարի խոսքերով`տարբեր կալանավայրում իրենց պատիժը կրող երկու ցմահ դատապարտյալներին արտասանության համար «տրվել է միևնույն տեքստը»:
Բանախոսի խոսքերով`ծայահեղական խմբավորման ղենավար, ցմահ դատապատված Նիկիտա Տիխոնովը կարող էր իրեն մեղադրել «Բոռն»-ի հետ առնչության մեջ իր ցմահ ազատազրկումը չեղյալ համարելու ակնկալիքով:
Ավելի վաղ Ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Գերման Ստերլիգովը կասկածվում է ծայրահեղական ազգայնական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` «Բոռն»-ի հիմնադիր Նիկիտա Տիխոնովը հայտարարել է, որ գործարարը ֆինանսավորել է իր կազմակերպությունը և մարզման համար տարածք տրամադրել: Եթե այս մեղադրանքները հաստատվեն, գործարարին սպառնում է մինչև 15 տարվա ազաազրկում:
Իր հերթին, Նիկիտա Տիխոնովը և իր ընկեր Եվգենի Խասիսը փաստաբան Ստանիսլավ Մարգելովի և լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության համար դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Ստերլիգովի մասին այլ հրապարակումներ՝
Ստերլիգովն ասուլիսի եկավ ձիով
Ստերլիգովի կինը ծրագրում է նորաձևության ցուցադրություն կազմակերպել հենց արցախյան լեռներում
Вести.Ru. «Գերման Ստերլիգովը իր նոր կյանքի մասին»
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)
Ո՞վ և ինչպիսի՞ն է Ստերլիգովը. Պատմում է կինը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին