Ոստիկանությունը եթե ուզենա, հաշված րոպեների ընթացքում բերման կենթարկի բոլորիդ. Օսիպյանը՝ երիտասարդներին
Ոստիկանությունը այս պահին Հանրապետության հրապարակում մեծ ուժեր է կենտրոնացրել, քանի որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները երթը դադարեցրել են ու նստել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարակից տարածքում:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում էր շարժվել առաջ, իրականացնել Երևանի քաղաքապետարանիկողմից արտոնված երթը: Նա վստահեցրեց, որ իրավապահները կուսումնասիրեն հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործը և եթե պարզվի, որ ոստիկանները խախտումներ թույլ տվել են, կպատժվեն:
«Դուք լավ գիտեք, որ ոստիկանությունը եթե ուզենա, հաշված րոպեների ընթացքում բերման կենթարկի բոլորիդ: Բայց ոստիկանությունը չի ցանկանում այդ քայլին դիմել, այնպես որ շարժվեք առաջ», -հայտարարեց նա:
Առայժմ նրան չի հաջողվել համոզել դադարեցնել նստացույցը և շարժվել առաջ՝ շարունակելով երթը: