Շուտով կնշանակվի Պերմյակովի գործով դատական նիստի օրը
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը ընդունվել է Հայաստանում ռուսական ռազմական դատարանի վարույթ: Այդ մասին ТАСС –ին հայտնել է հյուսիս-կովկասյան շրջանային ռազմական դատարանի մամլո խոսնակ Ալյոնա Կատկալոն:
«5-րդ ռազմական դատարանում, որը տեղակայված է Երևանում , ընդունվել է շարքային զինծառայող Վաելրի Պերմյակովի վերաբերյալ գործը», -ասել է խոսնակը:
Նրա խոսքով, առաջիկայում տեղի կունենա դատական նիստը, որի ժամանակ կորոշվի մեղադրյալի կալանքը երկարացնելու մասին հարցը:
Ինչպես նաև, ըստ աղբյուրի, առաջիկայում կնշանակվի առաջին դատական նիստի օրը: Նախաքննության նախնական տվյալներով, Պերմյակովը ինքնակամ լքել էր զորամասը, զենքը ձեռքին դուրս եկել քաղաք` Գյումրի, որտեղ տներից մեկում զենքի կրակոցներով սպանել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել 6 ամսական փոքրիկին, որը հետո հիվանդանոցում մահացել է: Պերմյակովը ձերբակալվել էր հենց հանցագործության օրը, հայ-թուրքական սահմանին: Ըստ աղբյուրի, նա ընդունել է մեղքը: