Անչափահասները օգտվել են սննդի կետերից և թունավորվել
Օգոստոսի 4-ին երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, ալիմենտար գաստրիտ» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը մի հյուրանոցային համալիրից բուժօգնության է տեղափոխել օտարերկրյա քաղաքացիներ 13-ամյա Արինա Ք.-ին, 12-ամյա Գեորգի Գ.-ին, 13-ամյա Դալիդա Կ.-ին և 11-ամյա Թամարի Գ.-ին: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խմբին երեխաների մարզուհին` Անտանինա Կ.-ն, հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, երեխաները եղել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում, օգտվել այնտեղ գործող տարբեր սննդի կետերից և ստացել են նշված թունավորումը:
Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները