Երևանում սպանվել է էքստրասենսը
Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ սպանվածը 53-ամյա Անի Մաջնումյանն է:
«Այս պահին հանգամանքները պարզվում են, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը»,-ասացին ոստիկանությունից:
Քննչական կոմիտեից էլ Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, կատարվում է դեպքի վայրի զննություն: Կնոջ դիակի վրա հայտնաբերվել են կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներ:
Անի Մաջնումյանը «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենսներից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում