«էրմենիհաբեր». Թուրք դատախազները, որոնց պետք է ձերբակալեին, փախել են Հայաստան (տեսանյութ)
Պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը:
Գործակալությունը նշում է, որ նմանատիպ պնդումով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նշվում է, որ անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանել է դատախազների փախուստի դրվագը:
Նշենք, որ այդ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար:
«Անադոլու» լրատվականն էլ նշում է, որ դատախազների նկատմամբ Ստամբուլի դատարանն առաջադրել է «Քրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն հիմնելու» և «ուժի կիրառմամբ հեղաշրջման փորձ իրականացնելու» մեղադրանք:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ` երեք դատախազներին Ստամբուլի դատարանը կալանավորելու հրաման է տվել երկուշաբթի առավոտյան, սակայն դատախազներից երկուսը Վրաստանի տարածքով երկուշաբթի առավոտյան կարողացել են անցել Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում