
Պերմյակովը դատարանում է
Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Սա առաջին դատական նիստն է` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, հետևաբար այդ գործով դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:
Այս պահին նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Շելդյաևը տեղեկացրեց ամբաստանյալ Պերմյակովին, ինչպես նաև կողմերին իրենց իրավունքների մասին:
Պերմյակովն, ի դեպ, դատարանի դահլիճում մեկուսացված է «պատնեշով»:
Հարակից հրապարակում`
Պերմյակովը փոխանցվելու է հայաստանյան դատական մարմիններին