
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում գտնվող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը գտնվում է բավարար կայուն վիճակում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը:
Ըստ աղբյուրի, Ավետիսյանն ունի քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Ավետիսյանը հիվանդանոց է տեղափոխվել օգոստոսի 16-ի երեկոյան:
«Երևան նյուզ»-ը երեկ տեղեկացրել էր, որ Ավետիսյանի կնոջ հաղորդմամբ, իր ամուսնուն առևանգել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները և ծեծի ենթարկել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին հաստատել էին Ավետիսյանին ծեծի ենթարկելու փաստը և տեղեկացրել, որ կատարվում է հետաքննություն:
Հարակից հրապարակում`
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում