Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի վայրի լրացուցիչ զննություն է կատարվել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինն այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ստացել է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազը հանձնարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածներով սահմանված կարգով շարունակել նյութերի նախապատրաստումը և լուծել ընթացքը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։
ՔԿ-ից տեղեկացնում են, որ գրություն է ուղարկվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի էր ենթարկվել: Նա այժմ գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում: Panorama.am-ին ԵՊԲՀ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Ավետիսյանն ունի քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ կատարվածի կապակցությամբ հետաքննություն է կատարվում:
Հարակից հրապարակումներ`
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու դեպքի մասին նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան