Մալաթիա-Սեբաստիայում սպանել են 38-ամյա կնոջը
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Մալաթիայի փողոցի վարագույրների վաճառքի տաղավարում 39-ամյա Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 38-ամյա Հեղինե Դ.-ի մարմնի տարբեր մասերին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, Արտակ Ա.-ին դեպքի վայրից բերման են ենթարկել բաժին: Վերջինս ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել է հիվանդանոց:
Ըստ աղբյուրի, հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: