Ազատամարտիկին ծեծելու համար կասկածվող 3 անձանցից 2-ը կալանավորվել են
Ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին մարմնական ծանր վնաս հասցնելու համար կասկածվող 3 անձանց մեղադրանք է առաջադրվել, և քննիչը դատարանին միջնորդություն է ներկայացրել բոլոր երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Սակայն, նրա խոսքով, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է միայն նրանց երկուսին` Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին կալանավորել, իսկ Հ. Պետրոսյանի նկատմամբ որոշվել է կիրառել գրավ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանին, Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Թեմային առնչվող հրապարակումներ`
3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար
Կարեն Անդրեասյանը՝ ազատամարտիկին ծեծի ենթարկելու մասին
Ազատամարտիկին ծեծելու քաղաքական պատվեր չկա և չի եղել. Շարմազանով
Հայտնի է ազատամարտիկին ծեծելու կասկածանքով ձերբակալվածների ինքնությունը
Հարուցվել է քրգործ և Սմբատ Հակոբյան ճանաչվել է տուժող
Հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկի վիճակը կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին