Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության շրջանակում կիրառվելու է կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ հսկողության այլընտրանքային միջոցներից էլեկտրոնային մոնիտորինգը, որը ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների միջոցով անձի տեղաշարժի գտնվելու վայրի նկատմամբ հսկողությունն է: Լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը:
Ըստ նրա, կան էլեկտրոնային մոնիտորինգի տարբեր եղանակներ` հատուկ սարքերի միջոցով հսկում են անձի ամբողջ տեղաշարժը, կամ տնային կալանքի դեպքում անձի գտնվելը մշտական բնակության վայրում օրվա որոշակի ժամերին:
«Մենք պետք է ընտրենք, թե Հայաստանի դեպքում էլեկտրոնային մոնիտորինգի որ եղանակն է ավելի նպատակահարմար և կիրառելի»,- ասաց Հ.Խեմչյանը:
Այսօր «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի կողմից կազմակերպվել է սեմինար՝ դատավորների, դատախազների, փաստաբանների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է, ըստ նրա, ներկայացնել էլեկտրոնային մոնիտորիգնի վերաբերյալ եվրոպական երկրների փորձը և մասնագետների օգնությամբ պարզել, թե էլեկտրոնային մոնիտորինգի որ տարբերակն ընտրել Հայաստանի համար:
Նա հայտնեց, որ ծրագրի շրջանակում առաջիկայում վարձակալական հիմունքներով ձեռք են բերելու սարքավորում՝ փորձարկելու մինչև ծրագրի ավարտը:
«Հույս ունենք մինչ ծրագրի ավարտը կունենանք համապատասխան օրենսդրություն և ծրագրի ավարտից հետո կկարողանանք արդեն հիմնական հիմունքներով իրականացնել էլեկտրոնային մոնիտորինգը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ եվրոպական շատ երկրներում էլեկտրոնային մոնիտորինգն ապացուցել է իր արդյունավետությունը:
Սեմինարին ներկա ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանն ասաց, որ այս փուլում իրենց նպատակն է տեսնել, թե ինչքանով է արդյունավետ գործում համակարգը, այնուհետև նոր ավելի լայնածավալ դարձնել:
«Այսօր բավարար օրենսդրական դաշտ չկա ծրագրի իրագործման համար: Այդ իսկ պատճառով այսօր ծրագրի շրջանակներում եղած օրենսդրական դաշտի սահմաններում փորձնական ծրագիր ներմուծելով՝ ուզում ենք տեսնել, թե որոնք են այն դասերը, որոնք պետք է քաղել և դրա հիման վրա փոխել օրենսդրությունը»,- ասաց Ն. Ավետիսյանը:
Հիշեցնենք, «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան