Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
Խափանման միջոցների հարցում փոփոխություններ են սպասվում: Լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
«Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել: Մասնավորապես, մինչև Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, կարծում եմ, կարելի է ավելացնել տնային կալանքը, վարչական հսկողությունը որպես խափանման միջոցներ»,- նշեց նա:
Ըստ դատավորի, կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոցները կիրառելի կդառնան այն դեպքում, երբ խոսքը գնում է այնպիսի հանցագործությունների մասին, որոնք ուղղված չեն անձի դեմ, այլ հափշտակություններ են, մաքսանենգություն, որոնց հետ կապված կա նաև վնասի վերականգնման անհրաժեշտություն:
«Նման դեպքում վարչական հսկողությունը, տնային կալանքն ավելի նպատակահարմար են: Այդ դեպքում թե տուժողին, թե պետությանը պատճառած վնասն ավելի հեշտ է վերականգնել, քան կալանքի դեպքում»,- ասաց դատավոր Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց, որ փոփոխության դեպքում, իհարկե, կալանավորումը որպես խափանման միջոց չի հանվելու, պարզապես լրացվելու է խափանման միջոցների դաշտն այլընտրանքային պատժամիջոցներով:
Նշենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (Penal Reform International) հետ համատեղ և ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել էր «ՀՀ-ում ազատազրկման հետ չկապված պատիժների և խափանման միջոցների կիրառումը. առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Նախորդող հրապարակումներ՝
Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան