Սուրեն Քրմոյան. Ցմահ դատապարտյալների վիճակի բարելավմանն ուղղված օրինագիծը շրջանառության մեջ է
Ցմահ դատապարտյալների կողմից բարձրաձայնվող պահանջների մի մասը ներառված են սեպտեմբերից շրջանառության մեջ դրված օրինագծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ նշելով, որ օրինագիծը ցմահ դատապարտված անձած վիճակի բարելավմանն է ուղղված:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 45 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրանք պահանջում են իրենց գործերի վերանայում:
Ս. Քրմոյանն ասաց, որ ցմահ դատապարտյալների խնդիրներին առնչվող ևս մեկ նախագիծ քննարկման փուլում է, ինչպես նաև համապատասխան կարգավորումներ են նախատեսված Քրեական, Քրեդատավարական նոր օրենսգրքերում:
«Մենք հանդիպել ենք նրանց հետ, լսել իրենց խնդիրները: Մենք նաև ներկայացրել ենք, թե ինչ աշխատանքներ են տարվում իրենց բարձրաձայնած խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՆ փոխնախարարը այցելել է ցմահ դատապարտյալներին ու հորդորել դադարեցնել հացադուլը
Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր նախաձեռնություն՝ Արդարադատության նախարարությունում
Ցմահ 8 դատապարտյալների պատժի կրման տեսակը փոխվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան