Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
Պրոբացիայի ծառայության ներդրման հետ կապված ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենքի նախագիծ, որի շուրջ հաջորդ շաբաթ տեղի կունենա աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նա նաև հայտնեց, որ օրենքի նախագիծը ենթարկվել է միջազգային փորձաքննության, աշխատանքային քննարկմանը կներկայացվի արդյունքները, որից հետո որոշում կընդունվի օրենքի շրջանառության վերաբերյալ:
«Ծրագրի փորձարկման, օրենսդրության մշակման, ընդունման փուլը կշարունակվի մինչև 2016 թվականի ապրիլ-մայիս: Հաջորդ շաբաթ օրենքի քննարկումից, համապատասխան իրավասու մարմինների կողմից շրջանառության վերաբերյալ որոշում ընդունելուց հետո պարզ կլինի պրոբացիայի ծառայության ստեղծման ժամկետը»,- ասաց փոխնախարարը:
Ս. Քրմոյանի խոսքով, ծառայությունը կյանքի կոչելու համար պետք է երկրում գործող մշակույթը փոխվի. «Շատ կարևոր ծրագիր է նաև նրանով, որ փորձելու ենք երկրում գործող մշակույթը փոխել: Մենք անցկացնում ենք հավաքներ, սեմիաներ դատավորների, դատախազների, քննիչների, քրեակատարողական ծառայողների համար, որպեսզի նրանց մոտ մշակույթ, վերաբերմունք, մոտեցում փոխվի, համապատասխան մասնագիտական, օրենսդրական հիմքեր ամրագրվեն, որ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակում անեն ամեն ինչ անի այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու համար»:
Ըստ Քրմոյանի, այսօր հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած շուրջ 800 անձ կա, որոնց 2/3-ը հնարավորություն կունենա պրոբացիայի ծառայության շահառու դառնալ: Ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձիք պրոբացիայի ծառայության շահառու կարող են դառնալ երկու եղանակով՝ նրանց կատարած հանցագործության համար նախատեսված են լինում այլընտրանքային պատժատեսակներ, կամ, պայմանական վաղակետ ազատվելով, նրանք կհայտնվեն պրոբացիայի ծառայության հսկողության տակ:
Խոսելով ծրագրի պիլոտային տեղամասերի (երկու տեղամաս Երևանում, մեկ՝ Վանաձորում) մասին, փոխնախարարն ասաց, որ փորձարկում են ծառայությունն այնքանով, որքանով թույլ է տալիս գործող օրենսդրությունը:
«Այստեղ ունենք բավական տեսանելի արդյունքներ: Պրոբացիայի ներդրումը փաստացի ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել վերականգնողական ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ պիլոտային տեղամասերում նախատեսում են հաջորդ փուլով իրականացնել էլեկտրոնային մոնիտորինգի դիտարկում:
Ս. Քրմոյանը նաև հայտնեց, որ առաջիկա ամսվա ընթացքում ձեռք կբերեն անհրաժեշտ սարքավորումները էլեկտրոնային մոնիտորինգի համար. «Առաջին փուլում ձեռք կբերենք մինչև 50 սարք: Կլինեն երկու տեսակի սարք՝ տնային հսկողություն իրականացնելու համար և արբայնականայի կամ բջջային կապի միջոցով անձի գտնվելու վայրը որոշելու, վարքագծի նկատմամբ հսկողություն սահմանելու համար»:
Նշենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (Penal Reform International) հետ համատեղ և ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել էր «ՀՀ-ում ազատազրկման հետ չկապված պատիժների և խափանման միջոցների կիրառումը. առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Նախորդող հրապարակումներ՝
Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան