50 ցմահ դատապարտյալ շարունակում է հացադուլը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 50 ցմահ դատապարտյալներ շարունակում են հացադուլը: ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ դատապարտյալները գտնվում են խցային պայմաններում, բժիշկների հսկողության ներքո:
«Առայժմ առողջական խնդիրների վերաբերյալ դժգոհություն չկա», -փոխանցեց Ղլեչյանը:
Արդեն 4-րդ օրն է Հայաստանում ազատարկման դատապարտված 101 դատապարտյալից 50-ը պահանջում են վերանայել իրենց վերաբերյալ քրեական գործերը:
«Քրեակատարողական հիմնարկների վարչությունը դատապարտյալների վերաբերյալ քրեական գործերը վերանայելու գործառույթ չունի», -հավելեց Ղլեչյանը:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը «Նուբարաշեն»-ում հանդիպել էր նրանց, հորդորել հետ կանգնել հացադուլի որոշումից, սակայն ապարդյուն:
Թեմային առնչվող հրապարակումներ`
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Արդարադատության նախարարությունը աշխատում է ցմահ դատապարտյալների հետ, որ դադարեցնեն հացադուլը
ԱՆ փոխնախարարը այցելել է ցմահ դատապարտյալներին ու հորդորել դադարեցնել հացադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան