Ջեոֆրի Ռոբերթսոն. ՄԻԵԴ-ը լիովին բավարարել է Հայաստանի կառավարության պահանջները
Al Jazeera հեռուստաընկերության եթերում «Insight Story» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով կայացրած վճռին փաստաբան Ջեոֆրի Ռոբերթսոնը նշել է, որ ՄԻԵԴ-ն ամբողջովին բավարարել է Հայաստանի կառավարության պահանջները:
«Մենք իրապես երջանիկ ենք, քանի որ դատարանը բավարարել է մեր պահանջները: 10 դատավորներ ասեցին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես չի քննարկվել, իսկ դատավորներից 7-ն էլ հայտնեցին, որ Հայոց ցեղասպանությունը պատմականորեն հաստատված փաստ է»,- նշել է Ռոբերթսոնը:
Վերջինս նաև հավելել է, որ հայկական կողմի պահանջները բավարարված լինելու մասին է վկայում նաև այն, որ ՄԻԵԴ-ի այս որոշմամբ Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի և նրա պես մարդկանց նկատմամբ իրականացվող հետապնդումները` վերջիններին մեղադրելով 301-րդ հոդվածը խախտելու, այն է՝ «թուրք ժողովրդին վիրավորելու» համար։
Փաստաբանը ընդգծել է, որ կարևոր էր այն հանգամանքը, որ դատարանի կողմից սահմանվեց՝ «իսկապես Ցեղասպանության ժխտումը կարող է քրեորեն պատժելի լինել, եթե այն առաջացնում է հասարակական կարգի խախտում կամ սերմանում է ռասայական ատելություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան