Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
Իրավախախտները կարող են փոխվել միջամտությունների շնորհիվ: «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում իրավախախտների գնահատման և վերականգնման ծրագրի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման համոզմունք հայտնեց Մեծ Բրիտանիայից փորձագետ Քրիս Ֆրոսթը:
«Բոլորը կարծում են, որ իրավախախտը ցմահ իրավախախտ է, սակայն իրավախախտների վարքը կարող է փոխվել»,- ասաց նա:
Ըստ փորձագետի, նախ պետք է պարզել, թե ինչն է դրդում իրավախախտին հանցագործություն կատարել:
«Պատժի կրելու ընթացքում պետք է արվեն հստակ քայլեր, տրվի հնարավորություն, որպեսզի մարդը փոխվի: Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում: Գնահատումը պետք է լինի լիարժեք»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա Եվրոպայի տարբեր երկրներում աշխատած դատափորձագիտական հոգեբան Քեթրին Քրիմըրն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդու պետք է տրվի փոխվելու հնարավորություն. «Նախ պետք է պարզել, թե ինչ կարիքներ ունի անձը որպեսզի հասարակությունը օգնի նրան՝ կրկին կանոնները չխախտելու ու իրավախախտում չկատարելու համար»:
Ըստ նրա, ավելի շատ պետք է կենտրոնանալ այն գործոնների վրա, թե ինչն է դրդել նրան դիմել հանցանքի, որ կարիքներն է ցանկացել լուծել՝ դիմելով այդ քայլին:
«Հասկանալուց հետո պետք է օգնել մարդուն, որպեսզի կրկին բանտում չհայտնվի: Հաստատ կարող եմ ասել, որ որևէ մեկի չի ուզում կրկին հայտնվել մեկուսարանում, սակայն եթե մարդ չի կարողանում իր կարիքները բավարարել սոցիալական ճանապարհով, փորձում է հակասոցիալական ճանապարհը»,- ասաց փորձագետը:
Նախորդող հրապարակումներ՝
Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան