Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Ռուբեն Հայրապետյանն այդ գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա», -փոխանցեց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում երթի ժամանակ բռնություն են գործադրել ազատամարտիկի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Ինքը՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ կիրառված բռնություն քաղաքական հաշվեհարդար է:
Այս քրեական գործի շրջանակներում Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանին, Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Ազատամարտիկը հայտարարել էր, որ այս ամենի հետևում կանգնած է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, սակայն վերջինը Panorama.am-ի հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը միջադեպին:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Սա քաղաքական հաշվեհարդար է, որի նախաձեռնողը Ռուբեն Հայրապետյանն էր. Ազատամարտիկն իրեն ծեծելու մասին
Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չե՞մ անդրադառնալու. Ռուբեն Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան