Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորվել է: «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Վահեն Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նա ոչինչ չի ասում:
«Ոչ մի առարկություն չի ներկայացրել կալանքի որոշման վերաբերյալ, սակայն խնդրել է իրեն ազատ թողել, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ օգնել տուժածներին»,-գրել է Վ. Ավանեսյանը:
ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը՝ մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Լուսանկարները՝ Վ. Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից: