Իրավունք 12:00 03/08/2012

Փուչիկների պայթյունի գործով գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել վարչապետին ու քաղաքապետին

Մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել է ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից:

Միջնորդագրով Հովսեփյանը նկատում է, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ գազով լիցքավորված փուչիկների տարածման, դրանք մեթան գազով լիցքավորելու և այլ խնդիրների հետ կապված իրավական դաշտի կատարելագործման խնդիր կա:

Ներկայացնում ենք միջնորդագրի տեքստն ամբողջությամբ.

Մեծարգո պարոն վարչապետ,

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի խումբ երիտասարդների կողմից գլխավերևում պահվող գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով (այն է` դուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում կատարված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության եզրակացության հետևությունների և քննչական փորձարարություն արդյունքների համադրությունը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ հիմք է տվել հանգելու եզրակացության, որ մեթան գազով լիցքավորված փուչիկները պայթել են փուչիկների տեղակայման հատվածում առաջացած պայթյունավտանգ խառնուրդի և պայթյունի գործոնների, մասնավորապես` բարձր ջերմաստիճանի և բաց կրակի ներգործությունից: Պայթելուց հետո փուչիկների ռետինե մնացորդները բռնկվել են` առաջացնելով հրդեհի լոկալ օջախներ, ընդ որում, վերը նշված պայթյունավտանգ խառնուրդն առաջացել է փուչիկներից մեթան գազի արտահոսքի հետևանքով, իսկ խառնուրդի բոցավառումը հարուցվել է բաց կրակի աղբյուրից, ինչպիսին է այրվող լուցկին, կրակայրիչն և այլն:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012թ. մայիսի 3-ին ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7.000 հատ փուչիկներ լիցքավորելու պատվեր, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական /մեթան/ գազով, նախապես իմանալով, որ այրվող գազ հանիսացող, որպես այլընտրանքային վառելիք տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական /մեթան/ գազը օդի հետ շփվելիս վեր է ածվում պայթյունավտանգ խառնուրդի, որն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն:

Հատկանշական է, որ համաձայն նախաքննության տվյալների` Սերոբ Բոզոյանը, հանդիսանալով առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մասնավոր անձ, 2012թ. հունվար ամսից սիստեմատիկնաբար զբաղվել է իր իսկ կողմից գազով լիցքավորվող փուշիկների մանրածախ առևտրով, որն իրականացրել է մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում, ընդ որում, բոլոր դեպքերում փուչիկները տնայնագործական եղանակով ու նույնաբնույթ սարքերի կիրառմամբ լիցքավորել է սեղմված բնական /մեթան/ գազով, այն նախապես մասնավոր կարգով ձեռք բերելով տարբեր ավտոմեքենաների վարորդներից:

Տվյալ դեպքում ևս Սերոբ Բոզոյանը նույն եղանակով տարբեր աղբյուրներից ձեռք բերելով պատվերի կատարման համար անհրաժեշտ քանակի մեթան գազ, այն տեղափոխել է իր ընկերոջը պատկանող` Երևան քաղաքի Լեոյի փողոց, 60 հասցեում գտնվող տուն, որտեղ էլ 2012թ. մայիսի 4-ին սեղմված բնական /մեթան/ գազով լիցքավորել է շուրջ 7.000 հատ փուչիկներ և նույն օրը` ժամը 17-ի սահմաններում դրանք տեղափոխելով «Հանրապետության հրապարակ» մետրոկայանի հարևանությամբ գտնվող տարածք, իրացրել, հանձնելով պատվիրատուներին, որի դիմաց նրանցից առձեռն ստացել է վերջնական հաշվարկով 770.000 դրամ կանխիկ գումար:
Այնուհետև փուչիկները բաժանել են միջոցառման մասնակիցներին, ովքեր դրանք տեղափոխել են Հանրապետության հրապարակ, որտեղ երեկոյան ժամը 19-ի սահմաններում փուչիկները բռնկվել, պայթել են` միջոցառման մասնակիցներից 228 մարդկանց պատճառելով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ, այդ թվում` 2 մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 60 մարդու առողջությանը` միջին ծանրության վնաս, 126 մարդու առողջությանը` թեթև վնաս և 40 մարդու առողջությանը` առանց առողջության կարճատև քայքայման հատկանիշների մարմնական վնասվածքներ:

Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, որով անզգուշությամբ վնաս է պատճառվել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Որոշակի համադրումների պարագայում պայթյունավտանգ մեթան գազի անարգել շրջանառության, դրա անվերահսկելի իրացման, ձեռք բերման, փոխադրման ու օգտագործման հանգամանքները, որպիսիք տվյալ դեպքում առկա են Սերոբ Բոզոյանի և վերոհիշյալ առումներով դեպքին առնչված այլ անձանց գործողություններում, դուրս են մնացել քրեաիրավական որակման շրջանակներից այն պատճառով, որ թեև ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի` 2003թ. մայիսի 27-ի N 524-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների 13-րդ կետի համաձայն` «Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք /պատասխանատուները/ միջոցառումներ անցկացնելուց առաջ ապահովում են հրդեհային անվտանգության սահմանված պահանջները», սակայն ՀՀ գործող օրենսդրությունը չի ամրագրում մեթան գազի փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոններ, որի պատճառով քննության առնված սույն մասնավոր դեպքում հնարավոր չի եղել փուչիկները մեթան գազով լիցքավորած կամ դրանք Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց արարքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, իսկ ընդհանուր առմամբ բացակայում է քննարկվող ոլորտում հանրավտանգ հետևանքների կանխարգելման և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացման նպատակով քրեաիրավական միջոցներ ձեռնակելու հնարավորությունը:

Նախաքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները վկայում են նաև, որ մեթան գազին վերաբերող ստանդարտների, դրա արտադրության, պահպանման, փոխադրման և օգտագործման անվտանգության ՀՀ տարածքում գործող կանոնները խիստ թերի են, չեն ներառում մեթան գազի փաստացի օգտագործման բոլոր ոլորտները, բացակայում են մեթան գազի համապատասխանության գնահատման բնագավառում տեխնիկական կանոնակարգերը, հստակ ամրագրված չէ մեթան գազին առնչվող ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող և արտադրանք իրացնող սուբյեկտների և վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը:

Տվյալ իրողությունը խիստ մտահոգիչ է հաշվի առնելով ազգաբնակչության կողմից գազով լիցքավորված փուչիկների սպառման տարածվածությունը` սկսած մանրածախ առևետրի բազմաթիվ անարգել դեպքերից մինչև դրանց մեծաքանակ կիրառումը զանազան հանդիսությունների ու այլ զանգվածային միջոցառումների ժամանակ տարբեր ժամանցային ու հասարակական վայրերում, ինչի կապակցությամբ մեթան գազի շրջանառության ու կիրառման նկատմամբ ներկայացվող պահանջները և համապատասխան ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու փաստացի առկա վիճակը ստեղծում է հրդեհային վտանգների նախադրյալներ և իրական սպառնալիք քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Այսպիսով, հիմք ընդունելով կատարված նախաքննության արդյունքները և նկատի ունենալով տեղի ունեցած նախադեպը, անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկելու համապատասխան միջոցներ նմանօրինակ դեպքերին նպաստող հանգամանքները բացառելու ուղղությամբ, ինչը ենթադրում է տվյալ ոլորտում գործող նորմատիվ պանանջների արդիականացում և հստակեցում, ոլորտում (անկախ սեփականության ձևից) համապատասխան գործառույթներ իրականացնող աշխատողների պարտադիր հրահանգավորում և լիցենզավորում, վերահսկողական գործառույթների կազմակերպման ու իրականացման պատշաճ մակարդակի ապահովում:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով զանգվածային միջոցառումների ընթացքում ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգության ապահովման առաջնահերթ անհրաժեշտությունը, վերանայման կարիք ունի զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացները կանոնակարգող նորմատիվ բազան` այդպիսի միջոցառումների կազմակերպման, արտոնման ու անցկացման համար պատասխանատու անձանց շրջանակը և անվտանգության ապահովման նկատառումով նրանց ներկայացվող պահանջները հստակ ամրագրելու, համապատասխան պահանջների կատարման նկատմամբ պատշաճ կանոնակարգված վերահսկողություն իրականացնելու առումով` ապահովելով սահմանված կանոնակարգերի միատեսակ կիրառումը հանրապետության ողջ տարածքում:

Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ հիմնախնդրի կարգավորման նպատակով իրավասու մարմիններին տալ համապատասխան հանձնարարականներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}