Դատարաններում գործերն սկսել են արագ քննել. Նոր հարցում
Հայաստանի դատարանների հետ երբևէ առնչված քաղաքացիների շրջանում կատարված հարցման արդյունքներով, հարցվածների 36,1 տոկոսն ասել է, որ իր գործը քննվել է շատ արագ, 32,2 տոկոսն էլ նկատել է, որ բավարարված է գործի քննության արագությամբ, սակայն բարելավման տեղ կա, 30,2 տոկոսը նշել է, որ գործը քննվում էր շատ դանդաղ, իսկ 1.5 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Այս տվյալների մասին Panorama.am-ը տեղեկանում է Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում կատարված «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփընի»-ի կողմից կատարված ուսումնասիրությունից:
Հարցումն իրականացնողները դատավարությունների արագությունը դատարանների աշխատանքի արդյունավետության կարևորագույն բնութագրիչներից են համարել: Դատական գործերի երկարատև և ծախսատար քննությունները համարվում են բացասական երևույթ: Որոշ դեպքերում, ըստ հարցումն անցկացնողների, հարցված մարդիկ գերադասել են անմիջապես պարտվել դատական գործերում, քան մասնակցել երկարատև ու ծախսատար քննություններին:
Այսպես, հարցվածների երկու երրորդից ավելին բավարարված են գործերի քննության արագություններից, միաժամանակ, նրանց մեծ մասը հետագա բարելավումներ` գործերի քննության ժամանակի կրճատում է ակնկալում այս դաշտում: Ըստ ուսումնասիրության, առաջին փուլում կատարված ուսումնասիրության համեմատ, այս անգամ հարցվածների կարծիքը դատական գործերի քննության արագության վերաբերյալ հետաքրքիր կերպով փոխվել է: «Դատավարությունների արագությունից ամբողջովին բավարարված ու ընդհանրապես չբավարարված հարցվածների թիվն հավասարապես աճել է, այն հարցվածների հաշվին, ովքեր ընդհանուր առմամբ բավարարված են դատական գործերի քննության արագությունից, սակայն ակնկալում են հետագա բարելավումներ»,- նշված է ուսումնասիրության մեջ:
Ըստ աղբյուրի, ինչպես ուսումնասիրության 1-ին փուլի ժամանակ, այնպես էլ այս անգամ «ամենավատ իրավիճակը» գրանցվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, իսկ լավագույն իրավիճակը Վարչական դատարաններում է, որին հետևում են Վերաքննիչ քրեական դատարանները: «Այս կառույցներում գործերը քննվում են միջինը մեկ ամսում կամ նույնիսկ դրանից պակաս ժամկետում», -նշված է ուսումնասիրության մեջ:
Դատական գործերի քննության տևողությունը դատարանների արդյունավետության միակ ցուցանիշը չէ սկզբունքից ելնելով, ուսումնասիրության հեղինակները հետազոտել են նաև նիստերի քանակի չափանիշը և անդրադարձ են կատարել նաև դատականի նիստերի քանակին:
Հարցվածների 44.5 տոկոսը նշել է, որ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված գործով նիստերի քանակը 1 կամ 2-ն են եղել, 22.4 տոկոսը նշել է, որ նիստերի քանակը եղել է 3 կամ 4, 10.4 տոկոսը` 5 կամ 6, իսկ 6-ից շատ նիստերի քանակի մասին նշել են հարցվածների 19.7 տոկոսը:
Վարչական Դատարանի մասով 3.7%-ն է նշել, որ 0 նիստ է գումարվել, 1 կամ 2 նիստ է եղել նշել են 51.9%-ը , իսկ 3 կամ 4 նիստի մասին նշել են հարցվածների 29.6%-ը, 5 կամ 6-ի մասին հիշատակել են հարցվածների 3.7% -ը, իսկ 6-ից շատ նիստեր են եղել նշել են միայն 11.1%-ը:
Վերաքննիչ Քրեական Դատարանի վերաբերյալ հարցվածների 41.7%-ը նշել է, որ կայացել է 0 նիստ, 1 կամ 2 նիստ կայացել է նշել են հարցվածների 50.0%-ը, 8.3%-ը նշել է, որ 3 կամ 4 նիստ է կայացել:
Վճռաբեկ Դատարանի մասով հարցվածների 56.3%- նշել է, որ նիստեր չեն եղել, իսկ 31.3%-ը նշել է 1 կամ 2 նիստերի մասին:
«1-ին փուլի արդյունքների նման, հարցվածների մասնակցած դատական գործերը հիմնականում քննվել են մեկ-երկու նիստերով, բացառությամբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, որտեղ գործերի քննությունը մի փոքր ավելի երկար է տևում: Մնացած բոլոր դատարաններում գործերի գրեթե 90 տոկոսը քննվում է 6 նիստից պակաս ժամանակահատվածում: Սա դրական փոփոխություն է և 1-ին փուլի համեմատությամբ պետք է արձանագրել դրական դինամիկայի նկատելի աճ: Այնուամենայնիվ, կրկին պետք է վերապահում անել կապված անավարտ գործերի քննությունների հետ, փոփոխությունները հնարավոր են, բայց դրանք դժվար թե էական ազդեցություն ունենան: Դատարանների արդյունավետության վերլուծությունը թույլ է տալիս կատարել հետևյալ եզրակացությունները`ռեսպոնդենտների մեծ մասն ընդհանուր առմամբ բավարարված է դատարանների արագագործությամբ` չնայած ակնկալում է հետագա բարելավումներ: Դատական գործերի մեծ մասը քննվել է 3 ամիսների ընթացքում, սակայն կան գործեր, որոնք ձգվում են արդեն մի քանի տարի: Դատական քննությունների մեծ մասն իրականացվում են 1-2 կամ 3-4 նիստերով, ինչը բավականին դրական ցուցանիշ է», -ասված է ուսումնասիրության մեջ:
Այս շարքից տես նաև հետևյալ հրապարակումը. Մարդիկ շարունակում են չվստահել Հայաստանի դատարաններին. Նոր հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին