Արամ MP3-ի երգով բացվելու է «Եվրատեսիլ-2014»-ը
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին իր «Not Alone» երգով հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 6-ին, առաջին համարի ներքո: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Հայաստանից հետո ելույթ են ունենալու Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն և Հունգարիան:
Հիշեցնենք, որ «Not alone» երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ն, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը: Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը:
2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր: Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը:
Նախորդող հրապարակումներ՝
«Եվրատեսիլ-2014». «Այ հիմա իսկականից` ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ~»
Արամ MP3. Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում
Արամ MP3-ի «Not Alone» երգն արդեն դիտել է մոտ 600 հազար մարդ
«Եվրատեսիլ-2014»-ում Արամ MP3-ին հանդես է գալու «Not alone» երգով
Արամ MP3-ի մուտքը «Եվրատեսիլ»՝ «Պայքար սիրո համար» (տեսանյութ)
Ընտրվել է «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակցի երգը (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 6-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները