Ամառային զորակոչ. պատվաստումներն արվում են հավաքակայանում
Հայաստանի զինված ուժերում այսօր մեկնարկեց ամառային զորակոչը։ Այս զորակոչի ընթացքում որևէ նորամուծություններ չեն եղել: Նախատեսվում էր, որ պատվաստումները կինեն զորակոչվելուց առաջ և զորակոչիկները հետպատվաստումային շրջանը տանը կանցկացնեն, սակայն այս մեխանիզմի գործարկումը հետաձգվել է:
Հետաձգումը, ըստ ոլորտի պատասխանատուների, պայմանավորված է տեխնիկական հարցերով, և մեխանիզմը գործելու է հաջորդ` ձմեռային զորակոչից սկսած:
«Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանի համար սա անկնկալ էր:
«Առողջապահության փոխնախարարն ու Պաշտպանության նախարարն իմ հարցմանը պատասխանել էին, որ զորակոչից առաջ պատվաստումները կկատարվեն պոլիկլինիկաներում, կտան մայրական խնամք` մինչև զորակոչը: Սակայն իմացա, որ պատվաստումները հավաքակայանում պիտի կատարվեն` դեղորայքի հետ կապված ինչ-ինչ հանգամանքներից ելնելով»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ իրեն ևս հայտնել են, թե ձմեռային զորակոչի պատվաստումները կկարատվեն պոլիկլինիկաներում:
«Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ այսօր եղել է Նաիրիի, վաղը կլինի Ապարանի զինկոմիսարիատում: Ծնողների հետ այսօրվա հանդիպումից նա շատ ոգևորված է, քանի որ շատ գոհ են եղել բուժծառայությունից, զինկոմիսարիատի աշխատանքից:
Մարգարիտա Խաչատրյանը հավելեց, որ նախորդ զորակոչից ներդրված վիճակահանության ընթացքին ծնողները ևս մասնակցելու են, երկու ծնող` թերթիկներից ստորագրմանը որպես դիտորդ, և մի ծնող կկանգնի արկղերի մոտ:
«Ծնողները իրենք էլ պիտի համոզվեն, որ թափանցիկ է»,- եզրափակեց նա:
Կարդացեք նաև`
«Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավար. Խորհուրդ կտամ ծնողները խուճապի չմատնվեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները