Հալեպի հայկական թաղամասում պայթյուններ են հնչել. կա զոհ և վիրավորներ (լուսանկարներ)
Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում նախօրեին կրկին պայթյուններ են հնչել: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:
Նախօրեին կեսօրին Ազգային Զավարյան վարժարանի թաղի ուղղությամբ զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի տակառ են արձակել, որի հետևանքով մահացել է մի արաբ երիտասարդ և վիրավորվել են հայեր՝ Շ. Շահինեան և Ա.Սոլաքեան: Վիրավորների վիճակը, ըստ աղբյուրի, մտահոգիչ չէ:
Լուսանկարները՝ «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները