ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին հետևող դիտորդ-փաստաբանները թերություններ են արձանագրել
«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախօրեին հետևել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի ողջ ընթացքին ու մի քանի թերություններ արձանագրել: Այսօր՝ նախքան հարցազրույցի փուլի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց ԻՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
«Նկատելի էր, որ հավակնորդներին հատկացված ժամանակահատվածը նույնչափ չէր: Կա հստակ ժամանակ՝ հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի հատկացվում է մինչև երկու ժամ, սակայն այդ ժամանակը հավասարապես չէր բաշխվում՝ մեկին երկար էին քննում, մեկին կարճ: Լեզվի թեստի հետ կապված ասեմ, երբ տրվում էր, չէր ասվում քանի րոպե ունեն իրենց տրամադրության տակ, պարբերություններն էլ հավասար չէին, մեկինը երկար էր, մեկինը՝ կարճ»,- ասաց նա:
Լ. Հակոբյանի խոսքով, ամենակարևոր մտահոգությունը մնում են հարցերն այն առումով, քանի որ ի սկզբանե չկար հարցերի շրջանակ, որ հավակնորդները գոնե մոտավորապես ծանոթանային ու կանխատեսելի լիներ, թե ինչ շրջանակում են լինելու:
«Մտավախություն կա, որ հովանավարչության առարկա հանդիսացող հարցազրույցի մասնակիցները հնարավոր է, որ նախապես ունենային ինչ-ինչ հարցեր ու պատրաստված լինեին: Այդ մտավախությունը բավական ռեալ է: Կային թեկնածուներ, որոշ հարցերի պատասխանում էին շատ բովանդակալից, երկար, մեկնաբանելով, օրինակներ բերելով, հարցեր կային, որ հենց մեկնաբանություններ էին պահանջում, բայց հարցերին պատասխանում էին ուղղակի այո, կամ ոչ»,- ասաց դիտորդ փաստաբանը:
Հիշեցնենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն բարձրաձայնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հավակնորդներից Արմեն Հարությունյանի, Արայիկ Մելքումյանի, Նորա Կարապետյանի անհրաժեշտ փաստաթղթերն արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից ընդունվել են վերջնաժամկետից հետո, ինչն աղաղակող ապօրինություն է:
«Վերջնաժամկետից հետո փաստաթղթերի ընդունումը միջազգային պրակտիկայում համարվում է հովանավորչություն»,- ասում է Լ. Հակոբյանը:
Նշենք, որ այսօր շարունակվում է հարցազրուցի փուլը:
Նախորդող հրապարակումներ՝
Հանձնաժողովը կանդրադառնա բարձրաձայնված մեղադրանքներին. ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Եթե չլինեմ երեքի մեջ, ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը շարունակվելու է երեք օր
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը
«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում