ՍԴ-ն քննում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում ամրագրված պարտավորությունները, իսկ դրսում ակցիա է
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր քննում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նիստը մեկնարկել է ժամը 10:00-ին: Հարցը քննվում է գրավոր ընթացակարգով:
Նույն ժամին Սահմանադրական դատարանի դիմաց սկսվել է նաև բողոքի ակցիա:
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և ազատ զարգանալու հնարավորությունների կորստի առջև։ Այդ վտանգը բխում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցման պայմանագիրը ստորագրելուց, ինչը պետք է դատաքննվի ՀՀ Սահմանադրական դատարանում սույն թվականի Նոյեմբերի 14-ին, ժամը 10։00-ին։ Այդ խայտառակ պատմական իրողությունը կասեցնելու գործընթացին մաս դարձեք՝ մասակցելով բողոքի ակցիային ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ, պահանջելով ՀՀ Սահմանադրական դատարանի գործը քննողներից և զեկուցողներից՝ Վ. Հովհաննիսյանից և Ա. Գյուլումյանից, հակասահմանադրական ճանաչել ԵՏՄ անդամակցումը։ Հավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի կողմից»,- այս մասին գրված է «ԵՏՄ անդամակցումը հակասահմանադրական է» ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին չեն թողնում մոտենալ ՍԴ շենքին: Նրանք, ովքեր մոտեցան շենքին, ոստիկանները հրելով հեռացրեցին: Ակցիային մասնակիցների թվում է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նախորդող հրապարակում՝
«Այն, որ Սահմանադրության ոգին խախտված է Հայաստանում, փաստ է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները