«Բարգավաճ Հայաստան»-ի վաղվա համագումարը կանցկացվի փակ ռեժիմով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, որը տեղի կունենա մարտի 5-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում, կանցկացվի դռնփակ ռեժիմով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները համագումարին ու դրա օրակարգային հարցերին վերաբերող ոչ մի հարցի չեն պատասխանում:
«Այս պահին ոչ ես, ոչ իմ կուսակիցները համագումարին վերաբերող ոչ մի հարցի չենք պատասխանելու: Համագումարից դուրս կգանք և ես ու ևս մի քանի հոգի կպատասխանենք ձեր հարցերին», -ասաց տիկին Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան